
Հունիսի 16-ին Վրաստանի Սիղնաղիի շրջանի Ծնորի գյուղում այրվել է հացահատիկային պահեստ: Հրդեհը բռնկվել է հացահատիկային նախկին կոմբինատում: Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ: Տեղում աշխատել է 10 հրշեջ-փրկարարական ստորաբաժանում:
Տեղում մոբիլիզացված է եղել նաև ոստիկանությունը: Հրդեհի հետևանքով զոհեր ու տուժածներ չկան:
Մյուս հրդեհը տեղի է ունեցել Տղիկբուլիի Ձիրովանի գյուղում: Տեղում աշխատել է 2 հրշեջ-փրկարարական բրիգադ: