Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավան խոսել է ընտրությունների սահմանադրականության վերաբերյալ նախագահի և ընդդիմության հայցի մասին։ Նրա խոսքով, երբ ընդդիմության հայցը գրանցվի, երկու հայցերը կքննարկվեն միաժամանակ։
Տուրավան նշել է, որ հայցերն այնուհետև կմտնեն քննարկման փուլ, որը կարող է լինել լինել կամ բանավոր՝ կողմերի մասնակցությամբ, կամ` առանց կողմերի մասնակցության։
«Հայցը ներկայացվել է գրեթե միաժամանակ, հետևաբար` երկու հայցերն էլ կքննարկվեն միաժամանակ։ Առաջին իսկ հայացքից դրանք գրեթե` եթե ոչ ամբողջությամբ, բովանդակությամբ համընկնում էին, հետևաբար` կարիք չկա առանձին քննարկելու: Առաջին հայցը գրանցվել է եռօրյա ժամկետում` առանց խախտումների, ներկայացվել է երեքշաբթի, երեկ արդեն գրանցվել է»,- ասել է Տուրավան:
Հիշեցնենք, նոյեմբերի 20-ին Սահմանադրական դատարանը գրանցել է նախագահի հայցն ընտրությունների արդյունքների սահմանադրականության վերաբերյալ։
Նշենք նաև, որ դատարանն օրեր առաջ միավորել էր նաև ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու վերաբերյալ «Միացյալ ազգային շարժում»-ի, «Ուժեղ Վրաստան»-ի և «Վրաստանի երիտասարդ իրավաբաններ»-ի հայցերը: