
Վրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրագիտության ինստիտուտի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումներն առաջինը գրանցվել են ժամը 02:38-ին Դեդոփլիսծկղարոյի մոտ։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,2 մագնիտուդ։
Երկրորդ երկրաշարժը գրանցվել է ժամը 04:54-ին, էպիկենտրոնը գտնվել է Թբիլիսիից 57 կմ հեռավորության վրա՝ Դմանիսի քաղաքի մոտ։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,1 մագնիտուդ։