Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ անցած օրվա ընթացքում՝ հոկտեմբերի 12-ին, 6 837 մարդ պատվաստվել է կորոնավիրուսի վարակի դեմ:
Հոկտեմբերի սկզբից օրական պատվաստումների ցուցանիշը չի հասել 10 000-ի, մինչդեռ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը և առողջապահության նախարարությունը անհրաժեշտ են համարում օրական պատվաստել մինչև 30 000 մարդ: Հատկապես նվազել է առաջին դոզայով պատվաստման մակարդակը:
Նախորդ օրվա հրապարակված տվյալների համեմատ, պատվաստանյութերի ընդհանուր թիվը առնվազն մեկ դեղաչափով աճել է 1810-ով, իսկ ամբողջությամբ պատվաստվածների թիվը՝ 5272-ով:
Վրաստանում պատվաստումները սկսվել են մարտի 15-ին: Մինչ օրս կատարվել է 1,889,200 պատվաստում: Առնվազն մեկ դեղաչափով պատվաստվել 1 004 298 մարդ կամ չափահաս բնակչության 35,3%-ը։ Լիովին պատվաստված է 884 902 մարդ՝ չափահաս բնակչության 31%-ը։
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը և առողջապահության նախարարությունն անհրաժեշտ են համարել մինչև տարեվերջ չափահաս բնակչության առնվազն 60% -ի պատվաստումը։ Սակայն Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի պարզաբանմամբ, կորոնավիրուսի ավելի բարդ եւ վարակիչ «դելտա» տարբերակի լայն տարածման պատճառով, համավարակը դադարեցնելու համար, պետք է պատվաստվի բնակչության 80%-ը:
Պատվաստումների ակտիվացման համար Հիվանդությունների վերահսկման կենտրոնը սկսել է այսպես կոչված մարաթոն` ավելի քան 3000 բնակչություն ունեցող, տարբեր շրջանների 49 խոշոր գյուղերում: Կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի հոկտեմբերի 12-ի հայտարարությամբ, գործընթացը կսկսվի Շիդա Քարթլիի և Քվեմո Քարթլիի շրջաններից, որտեղ ընտրվել է 13 գյուղ:
Գամկղրելիձեի խոսքով՝ հոկտեմբերի 15-16-ը հատուկ խմբերը նախնական աշխատանք կանցկացնեն բնակչության մոբիլիզացման ուղղությամբ, իսկ հաջորդ շաբաթվանից պլանավորվում է պատվաստումներ սկսել շարժական ջոկատների և տեղի բժիշկների մասնակցությամբ:
Ասյա Բալասանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր