
Ապրիլի 20-ի ուշ գիշերը Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում, որտեղ բողոքի ցույցերի 144-րդ օրն էր ընթանում, ոստիկանները երկու քաղաքացու են ձերբակալել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ձերբակալվածներից մեկը Գիորգի Օրթոիձեն է, իսկ մյուսը՝ ենթադրաբար Գիորգի Սամխարաձեն։
Բողոքի ցույցի մասնակիցներից մեկը Facebook-ում հրապարակել է ձերբակալության տեսանյութը և գրել, որ իրավապահները ձերբակալել են երիտասարդներին միայն այն պատճառով, որ նրանք նշում էին Սուրբ Զատիկը։
«Ռուսական միլիցիան այսպես է մեզ շնորհավորում Սուրբ Զատիկը. ծեծում են մայթ դուրս եկածներին։ Երկու երիտասարդի բերման են ենթարկել, թեև 5-10 րոպեից արդեն պատրաստվում էինք ցրվել։ Ձերբակալվածներից մեկին քաշքշել են, քանի որ նա դիմակավորներին «Քրիստոս հարյավ, հարյավ, տղերք» էր ասել»», — գրել է քաղաքացի Թամար Կականավան։
Ռուսթավելիի պողոտայում բողոքի ցույցը 144-րդ օրն է շարունակվում է։ «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախւձեի նոյեմբերի 28-ի հայտարարության պատճառով քաղաքացիները պահանջում են կառավարության հրաժարականը։ Նրանք պահանջում են նաև նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում և բողոքի ակցիաների ժամանակ բերման ենթարկվածների ազատ արձակում։