Վրաստանի դատախազությունը 32-ամյա տղամարդուն Թելավիի մունիցիպալիտետում երկու քաղաքացու սպանության համար մեղադրանք է առաջադրել, հայտնել է Վրաստանի դատախազությունը:
Նրան հեռակա մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի «լ» ենթակետով (դիտավորությամբ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում) և 236-րդ հոդվածի չորրորդ մասով (ապօրինի հրազեն կրելը), որը պատժվում է 16-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում:
Դատախազության միջնորդության հիման վրա Թելավիի շրջանային դատարանը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հեռակա կալանավորումը և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Չնայած այս որոշմանը, դատախազի հայտարարության մեջ նշված չէ հետախուզվողի անունն ու ազգանունը։
Ըստ ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) կատարած հետաքննության վարկածի, հուլիսի 24-ին Թելավիի մունիցիպալիտետի Լալիսկղուրա գյուղում մեղադրյալը հրազենից բազմաթիվ կրակոցներով վիրավորել է երկու անձի և դեպքի վայրից դիմել փախուստի։ Ստացած վնասվածքների հետևանքով տուժածներից մեկը տեղում մահացել է, մյուսը՝ հիվանդանոցում։