Թբիլիսիի քաղաքային դատարանը ընդդիմադիր «Կոալիցիա փոփոխությունների համար» կոալիցիայի առաջնորդ Նիկա Գվարամիային վարչական իրավախախտ է ճանաչել՝ դատապարտելով 12-օրյա վարչական ազատազրկման։ Նշված որոշումը կայացրել է դատավոր Կոբա Չագունավան։
«Կեցցե՛ Վրաստանը, մահ ստրուկներին»,- դատավորի որոշումը հրապարակելուց հետո ասել է Գվարամիան։
Նշենք, որ Գվարամիան ձերբակալվել էր ընդդիմադիր «Դրոա» կուսակցության գրասենյակում ընթացող խուզարկության ընթացքում։ Գվարամիան խնդրել է մտնել գրասենյակ և մասնակցել խուզարկությանը, ինչի իրավունքը ոստիկանությունը չի տվել։ Տեղում իրավապահների և Գվարամիայի միջև բախում է տեղի ունեցել, որի ժամանակ էլ վերջինս ձերբակալվել է:
Գվարամիան ձերբակալվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով, որոնք վերաբերում են մանր խուլիգանությանը և ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելուն։