Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկշրելիձեն անդրադարձել է երկրում կորոնավիրուսի Բրիտանական շտամի տարածմանը:
Նրա խոսքով՝ երկրում շրջանառվում է մինև 80 տոկոս ակտիվ բրիտանական շտամ: Գամկղրելիձեն խոսել է վտանգների մասին.
«Որոշակի վտանգ կա: Ողջ աշխարհի ու մեր դեպքում նախորդ տարի վերավարակման եզակի դեպքեր կային, իսկ հիմա վերավարակման դեպքերը կարող են աճել ոչ միայն Բրիտանական շտամի, այլև Հնդկական, Հարավամերիկյան և Բրազիլական շտամերի հաշվին: Բարեբախտաբար, սրանցից մեր երկրում միայն Բրիտանականն է շրջանառվում: Արդեն չենք հաշվում Բրիտանական շտամով վարակման դեպքերը»,- ասել է Գամկղրելիձեն:
Նշենք, Վրաստանում կտրուկ աճել են կորոնավիրուսով վարակման դեպքերը: Երկրում կրկին օրվա կտրվածքով միջինում հազար վարակման նոր դեպք է արձանագրվում: