Հասարակական կազմակերպություններն անդրադարձել են բանտում արված սկանդալային ձայնագրություններին: Երկրում գոյություն ունեն արտոնյալ բանտարկյալներ՝ այսպիսին է նրանց գնահատականը:
«Սահմանադրության 42-րդ հոդված» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Նաթիա Կացիտաձեի կարծիքով իշխանությունների դիրքորոշումը, թե իբր երկրում ոչինչ տեղի չի ունենում և հրապարակված ձայնագրությունների բովանդակությունն իրականությանը չի համապատասխանում, վնասում է իշխանություններին:
«Այս ձայնագրությունների առկայությունը, Սուբելիանիի գործոնը և ձայնագրության բովանդակությունը վկայում են, որ գործի արդարությունը հաստատելու համար իշխանությունները կամք չունեն և շատ ցավալի է, որ քրեակատարողական համակարգում շարունակվում է արտոնյալ, օրենքից բարձր կանգնած մարդկանց առկայության ավանդույթը»,- հայտարարել է Կացիտաձեն:
Ձայնագրություններին անդրադարձել է նաև «Սաֆարի» ՀԿ-ի տնօրենը: Բայա Պատարաիայի հայտարարության համաձայն՝ երկրում լուրջ ճգնաժամ կա:
«Հետաքննչական մարմինները, փաստացի, չեն աշխատում անկախ և անաչառ»,- հայտարարել է ՀԿ-ի տնօրենը: