Ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու անհրաժեշտություն կլինի միայն Թբիլիսիում, բոլոր մյուս դեպքերում ընտրություններում առաջնորդում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ հրավիրած մամլո ասուլիսում հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտձեն:
Վարչապետն իր խոսքում մեղադրել է ընդդիմադիր «Միացյալ զգային շարժում» կուսակցությանը՝ իրավիճակը լարելու մեջ: Միևնույն ժամանակ նա նշել է, որ ընտրություններն անցկացվել են բարձր չափորոշիչների պահպանմամբ:
Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ իշխանությունները նախընտրական շրջանում տված խոստումները կիրականացնեն:
Նշենք, որ Մթածմինդայի մեծամասնական ընտրատարածքում, որտեղ շուտով կնշանակվի ընտրությունների երկրորդ փուլ, պատգամավորի մանդատի համար հիմնական պայքարն ընթանում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմադիր ՄԱՇ-ի թեկնածուների միջև: