
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է տեղի ունենալու: Կոբախիձեի խոսքերով, «Վրացական երազանքի» պատվերով իրականացված էքզիթ փոլերը մասամբ չեն արդարացրել: Նրա խոսքով, հաշվարկված են հազար ընտրատեղամասի տվյալներ:
Խորհրդարանի խոսնակի հայտարարությամբ, առկա տվյալների համաձայն, երկրորդ փուլում միմյանց դեմ պայքարելու են Սալոմե Զուրաբիշվիլին ու Գրիգոլ Վաշաձեն: