Վրաստանի հանրակրթական դպրոցներում 2023-2024 ուսումնական տարվանից շախմատի դասավանդումը պարտադիր է նաև երկրորդ դասարանում, հայտնում է կրթության և գիտության (ԿԳ) նախարարությունը:
Ուշագրավ է, որ 2022-2023 ուսումնական տարվանից շախմատը որպես պարտադիր առարկա դասավանդվում էր միայն առաջին դասարանում, իսկ այժմ կդասավանդվի առաջին և երկրորդ դասարաններում:
Ըստ կրթական գերատեսչության տարածած հաղորդագրության՝ ԿԳ նախարար Գիորգի Ամիլախվարին արդեն իսկ ստորագրել է համապատասխան հրամանը:
Ի դեպ, ազգային ուսումնական պլանով առաջին անգամ հնարավոր է դարձել շախմատն առաջին դասարանցիների համար որպես պարտադիր առարկա դասավանդել 2022-2023 ուսումնական տարում։ Համապատասխան որոշումն ընդունել է այդ ժամանակահատվածի ԿԳ նախարար Միխեիլ Չխենկելին։