Դեկտեմբերի 14-ին, երբ Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ը 224 ձայնով երկրի 6-րդ նախագահ ընտրեց հակաարևմտյան հռետորաբանությամբ աչքի ընկնող Միխեիլ Կղավելաշվիլիին, սոցիալական ցանցերում բուռն քննարկում սկսվեց:
Կղավելաշվիլին միակ թեկնածուն էր, քանի որ ընդդիմությունը չի ճանաչում «Վրացական երազանք»-ի խորհրդարանի լեգիտիմությունը և խորհրդարան չի մտել, հետևաբար՝ առաջադրած նախագահի թեկնածու չունեին:
Սոցիալական ցանցերում տեղեկություն է տարածվել այն երկրների մասին, որտեղ նախագահական ընտրություններին մասնակցել է միայն մեկ թեկնածու. ցուցակն ունի հետևյալ տեսքը:
- Ղազախստան — Նուրսուլթան Նազարբաև (1991 — 1995),
- Թուրքմենստան — Սափարմուրատ Նիյազով (1992),
- Իրաք — Սադամ Հուսեյն (1995 — 2002),
- Սիրիա — Բաշար ալ-Ասադ (2000 — 2007),
- Հյուսիսային Կորեա — Կիմ Չեն Ըն (2019),
- Վրաստան — Միխեիլ Կղավելաշվիլի (2024):
Կղավելաշվիլիին 5 տարի ժամկետով ընտրել է ընտրական կոլեգիան, որն ամբողջությամբ համալրված էր «Վրացական երազանք»-ով։