Երկրի ապաօլիգարխացումը պետք է սկսվի նախագահական ընտրություններում հաղթելուց. Ուգուլավա

«Երկրի ապաօլիգարխացումը պետք է սկսվի նախագահական ընտրություններում հաղթելուց»,- այս մասին հայտարարել  «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Գիգի Ուգուլավան:

Interpressnews լրատվականին կուսակցությունից տեղեկացրել են, որ Ուգուլավան Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսել է Վրաստանում առկա քաղաքական իրավիճակի ու երկրորդ փուլի նախապատրաստական աշխատանքների մասին:

«Այս պահին դեռևս պարզ չէ նույնիսկ, թե երբ կնշանակեն նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, սակայն երբ էլ լինի, պետք է հաղթենք: Գրիգոլ Վաշաձեն պետք է նախագահ դառնա ու պետք է պայքարենք արտահերթ ընտրություններ անցկացնել համամասնական կարգով»,- հայտարարել է Ուգուլավան: