Վրաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) աշխատակազմն աստիճանաբար տեղափոխվում է շենքից:
Ըստ ԱԳՆ պարզաբանման՝ շենքը բավականին հին է, դրա կայունությունը կասկածի տակ է, և փորձաքննության եզրակացությունը հաստատում է, որ շենքը վերականգնման կարիք ունի։
Նրանց խոսքով՝ շենքը տուժել է փետրվարի 13-ին տեղի ունցած 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից:
Թբիլիսիի Չիտաձեի 4-6 հասցեում գտնվող ԱԳՆ գույքի և աշխատակիցների մի մասը տեղափոխվում է Ազգային բանկի նախկին շենք: Շենքից բեռնափոխադրումների և պահեստավորման ծառայությունները, ըստ նախնական հաշվարկի, կարժենան 26 հազար 100 լարի։
Նախարարության տվյալներով, եթե շենքից տեղափոխումը հետաձգվի, դա կհանգեցնի նախարարության աշխատանքային գործընթացի զգալի ձգձգմանը, իսկ շենքում աշխատողների առողջությունը, ինչպես նաև պետական գույքը կարող է վտանգվել։
Կարդացեք նաև՝
Աղքյորփիում խաթարվել է դասապրոցեսը․ դպրոցը վթարային է․ լուսանկարներ
Երկրաշարժի հետևանքով վնասվել է Աղքյորփի գյուղի դպրոցը և մի քանի տուն