
3,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել Նինոծմինդային մոտ` հաղորդում է սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են թբիլիսյան ժամանակով 20:15-ին` Սամեբա գյուղի մոտ` Նինոծմինդայից 23 կմ հեռու:
Երկրաշարժի հիպոկենտրոնը 7 կիլոմետր խորության վրա է, տուժածների կամ վնասի մասին չի հաղորդվում: