Այսօր՝ փետրվարի 11-ին, Թբիլիսիի ժամանակով 19:33-ին Վրաստանի Գուրիայի մարզի Օզուգեթիի մունիցիպալիտետի մոտ, հանգստյան գոտի համարվող Բախմարո քաղաքից 3-կմ հեռավորության վրա 4.3 մագնիտուդով (ML) երկրաշարժ է տեղի ունեցել։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի կենտրոնը:
Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։