
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել:
Երկրի ուսումնասիրության գիտությունների ինստիտուտի և Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալների համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վրաստանի սահմանից 25 կմ հեռավորության վրա՝ Դաղստանում։
Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում 5,5 մագնիտուդ է եղել:
Ցնցումներն զգացվել են նաև մայրաքաղաք Թբիլիսիում: