Վրաստանում 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ցնցումները զգացվել են նաև Հայաստանում:
Ըստ Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալների՝ երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 15:44-ին:
Երկրաշարժի էպիկենտրոնը Դմանիսի քաղաքից 14 կմ հեռավորության վրա գտնվող Սողութլո գյուղն է:
Ավերածությունների մասին չի հաղորդվում: