
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել:
Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դմանիսի քաղաքից հարավ-արևմուտք՝ 26 կմ հեռավորությամբ գտնվող Սամեբա գյուղում։
Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,5 մագնիտուդ, խորությունը՝ 6 կմ։
Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։