
Այսօր՝ օգոստոսի 24-ին, Թբիլիսիի ժամանակով 17:15-ին Թբիլիսիից 52 կմ հեռավորության վրա գտնվող Դմանիսի քաղաքից 10 կմ հարավ-արևելք գտնվող Գորա գյուղում 4 մագնիտուդ (ML) ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Տեղեկությունը տարածել է Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի կենտրոնը:
Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։