
Այսօր՝ հուլիսի 3-ին, Թբիլիսիի ժամանակով 04:19-ին Սամցխե-Ջավախեթիի մարզի Նինոծմինդա քաղաքից 25 կմ արևելք գտնվող Սամեբա գյուղում 2,9 մագնիտուդ (ML) երկրաշարժ է տեղի ունեցել։
Տեղեկությունը տարածել է Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի կենտրոնը:
Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։