
Այսօր՝ մարտի 1-ին, Թբիլիսիի ժամանակով 14:52-ին Թբիլիսիից 62 կմ հեռավորության վրա գտնվող Դմանիսի քաղաքից 16 կմ արևմուտք գտնվող Մամիշլար գյուղի մոտ 4.2 մագնիտուդով (ML) երկրաշարժ է տեղի ունեցել։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի կենտրոնը:
Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։