Թբիլիսիի ժամանակով ժամը 08:22-ին Վրաստանի հյուսիս-արևելյան մասում, պետական սահմանից 8 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել 3,7 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը:
Ըստ կենտրոնի տեղեկության, ավելի վաղ՝ Թբիլիսիի ժամանակով 06:37-ին ևս Վրաստանի սահմանից 10 կմ հեռավորության վրա գրանցվել է 3,6 մագնիտուդով երկրաշարժ, իսկ առավոտյան 05:15-ին երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի սահմանից 2 կմ հեռավորության վրա. ուժգնությունը՝ 4,7 մագնիտուդ: