
Հայաստանում` Վրաստանի պետական սահմանից 2 կմ հեռավորության վրա 4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել: Ցնցումները զգացվել են նաև Վրաստանի սահմանակից շրջաններում։
Ըստ Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալների՝ երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 13:56-ին:
Ավերածությունների մասին չի հաղորդվում: