Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ պետական բյուջեի վերջնական տարբերակը խորհրդարան կներկայացվի նոյեմբերի 30-ին, որի համաձայն հաջորդ տարի տնտեսական աճը 8,5 տոկոսի փոխարեն կհասնի 10 տոկոսի։
«2023 թվականին 8,5 տոկոսի փոխարեն կունենանք 10 տոկոս տնտեսական աճ։ Սա նշանակում է, որ մենք ունենք երկու տարի անընդմեջ երկնիշ տնտեսական աճ, որը ճիշտ տնտեսական քաղաքականության արդյունք է։
Ուզում եմ բոլորին հիշեցնել, որ երկրի համախառն ներքին արդյունքն ընդհանուր հաշվով կազմում է 80 միլիարդ լարի, սա նշանակում է, որ մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ն կկազմի մոտավորապես 7500 դոլար, ինչը, անշուշտ, մեծ առաջընթաց է վերջին 2 տարում», — ասել է Ղարիբաշվիլին։
Վարչապետը հավելել է, որ բյուջեի համաձայն՝ 2023 թվականին կավելանա սոցիալապես անապահով երեխաներին տրվող նպաստը, կենսաթոշակը և հարկադիր վերաբնակեցվածներին տրվող աջակցությունը։