
Վրաստանում էթնիկ փոքրամասնություններին ուժեղացնելու, որակյալ կրթություն ապահովելու և պետական լեզվի յուրացման մակարդակը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է երկլեզու (բիլինգվալ) կրթություն ներդնել:
Խորհրդարանում ունեցած ելույթում նախադպրոցական (մանկապարտեզներ) կրթությանն անդրադարձել է կրթության, գիտության և երիտասարդական նախարար Գիորգի Ամիլախվարին:
Նրա խոսքով, էթնիկ փոքրամասնությունններով բնակեցված համապատասխան մունիցիպալիտետների և նախարարության ներկայացուցիչների սերտ համագործակցությամբ այս ուղղությամբ աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են:
«2023-2024 ուսումնական տարվա համար ծրագրին մասնակցող ոչ վրացալեզու նախադպրոցական հաստատությունների 61 տոկոսն ընդգրկված է երկլեզու կրթական ծրագրում»,- ասել է նախարարը: