Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլիի խոսքով, Եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերությունների խորացումը հատկապես կարևոր կլինի Վրաստանի անվտանգության, ինչպես նաև եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման գործընթացի հաջող իրականացման համար:
Ըստ ԱԳ նախարարի, այս տարի Վրաստանի հարաբերությունները եվրոպական երկրների հետ բնութագրվում են ակտիվ դինամիկայով. փոխանակվել են մի շարք բարձր մակարդակի այցեր, անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ, ինչը, ըստ նախարարի՝ շատ կարևոր է երկրի համար տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի լույսի ներքո։
Դարչիաշվիլին նշել է, որ եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերություններն ամրապնդելու նպատակով ակտիվորեն օգտագործվել են նաև բազմակողմ ֆորումներ, որոնց շրջանակներում տեղի են ունեցել արտգործնախարարության ղեկավարի երկկողմ հանդիպումները մի շարք եվրոպացի գործընկերների հետ։
ԱԳ նախարարի խոսքով՝ այս տարի զգալիորեն ակտիվացել են երկխոսությունն ու բարձր մակարդակի շփումները Եվրամիությունում նախագահող երկրի՝ Չեխիայի հետ։
Դարչիաշվիլիի խոսքով, հաշվի առնելով եվրաինտեգրման ճանապարհին ձեռք բերված առաջընթացը և ընդհանուր մարտահրավերները, 2022 թվականին կակտիվանա համագործակցությունը բալկանյան երկրների հետ, այդ թվում՝ փոխնախարարների այցերի ակտիվացման և այս երկրների հետ կանոնավոր երկխոսության առումով։