Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին արձագանքել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, ըստ որի՝ Ռուսաստանը ջանքեր է գործադրում Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի տարածքով Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու համար։
Պապուաշվիլին նշել է՝ Ռուսաստանի և Վրաստանի դիրքորոշումները երկաթուղու խնդրի առումով անփոփոխ են։
«Ոչ մի նոր բան չկա Ռուսաստանի դիրքորոշման մեջ, որ նա ուզում է երկաթուղային հաղորդակցությունը վերականգնել, և Վրաստանի դիրքորոշման մեջ էլ ոչ մի նոր բան չկա, որ այդ հարցը մեզ մոտ չի քննարկվում: Սա փաստ է, մնացած ամեն ինչը դավադրություն է»,- ասել է Պապուաշվիլին։
Խորհրդարանի նախագահը նաև ասել է՝ Վրաստանը կշարունակի գործել իր քաղաքական շահերին համապատասխան։
Մոսկվան ջանք է գործադրում Աբխազիայով ՀՀ-ի հետ երկաթուղային կապը վերականգնելու համար