
Վրաստանի Գուրիայի շրջանում վատ եղանակի և առատ ձյան պատճառով գնացքով ուղևորափոխադրումներ են չեղյալ հայտարարվել: Այս տեղեկությունը հայտնել է «Վրացական երկաթուղիներ»-ը։ Ըստ հաղորդագրության՝ չեղարկված ուղևորափոխադրումների թվում են.
- փետրվարի 23 — Քութաիսի-Բաթումի-Քութաիսի երեկոյան ուղևորափոխադրումները
- փետրվարի 25 — Թբիլիսի-Օզուրգեթի
- փետրվարի 25 — Ռիոնի-Քութաիսի-Ռիոնի
- փետրվարի 25 — Քութաիսի-Բաթումի-Քութաիսի
- փետրվարի 25 — Բաթումի-Օզուրգեթի-Բաթումի
- փետրվարի 26 — Օզուրգեթի-Թբիլիսի
- փետրվարի 26 — Ռիոնի-Քութաիսի-Ռիոնի
«Քութաիսի մեկնող ուղևորները Օզուրգեթիի ուղղությամբ շարժվող գնացքով Ռիոնի կայարան կշարժվեն։ Ռիոնի կայարանից մինչև Քութաիսի 1 կայարան գործում են մերձքաղաքային գնացքներ, որոնց չվացուցակը հարմարեցված է Թբիլիսի-Օզուրգեթի-Թբիլիսի էլեկտրագնացքների չվացուցակին։ Ըստ այդմ, փետրվարի 24-ին Օզուրգեթի-Թբիլիսի ուղևորատար չվերթի չեղարկման հետևանքով կչեղարկվի նաև Ռիոնի-Քութաիսի-Ռիոնի էլեկտրագնացքը», — ասված է «Վրացական երկաթուղիներ»-ի տարածած հաղորդագրության մեջ։
Վրաստանի շրջաններում վերջին օրերին առատ ձյուն և վատ եղանակ է: Հատուկ հանձնարարությունների վարչությունը հեռախոսային հաղորդագրություն է հղել քաղաքացիներին՝ նշելով, որ փետրվարի 23-24-ը Սև ծովի ափին սպասվում է եղանակի կտրուկ վատթարացում: 112-ը բնակչությանը հորդորում է լինել զգույշ: