«Բիզնեսպրեսսնյուս» կայքի հաղորդմամբ` Վրաստանում միկորավտոբուսներով և ավտոբուսներով միջքաղաքային երթևկության վերականգնումից հետո, հունիսի 15-ից կվերականգնվի նաև երկաթուղային տրանսպորտի գործունեությունը: Վրաստանի երկաթուղուց էլ հայտարարում են, որ կազմակերպությունը պատրաստ է ուղևորներին անվտանգ տեղափոխել:
Միջքաղաքային տրանսպորտի աշխատանքի վերսկսումից հետո ուղևորափոխադրումների գինը բարձրացել է միջինը 2-3 լարիով:
Վրաստանի երկաթգծից հայտարարում են, որ ուղևորափոխադրումները չեն թանկանալու: Մասնավորապես, Թբիլիսի-Զուգդիդի ուղևորատոմսը կարժենա 15 լարի, Թբիլիսի-Բաթումի` առաջին կարգում 60 լարի, երկրորդ կարգում` 24 լարի: