
Վրաստանում մինչև 16 տարեկան երեխայի կողմից արտակարգ դրության ռեժիմի խախտման համար պատասխանատու է երեխայի ծնողը կամ երեխայի այլ օրինական ներկայացուցիչ: Այս մասին ասվում է Վրաստանի կառավարության հրապարակած տեղեկատվության մեջ:
Ինչպես հայտնի է, արտակարգ դրության հետ ուժի մեջ են մտել մի շարք նոր սահմանափակումներ:
Արտակարգ դրության խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության. անհատների համար նախատեսված է 3000 լարի տուգանք, իսկ իրավաբանական անձանց` 15 000 լարի:
Արտակարգ դրության կրկնակի խախտումը քրեական հանցագործություն է և նախատեսում է մինչև 3 տարվա ազատազրկում: