
Թբիլիսիում հարևանի երեխայի աղմուկի պատճառով, օտարերկրացին ոստիկանություն է զանգահարել: Այս մասին տեղեկացնում է Imedinews լրատվականը: Թե ինչպես է լուծվել խնդիրը, մանրամասներ չեն հաղորդվում, սակայն սոցիալական ցանցերում ոստիկանության աշխատակիցների և երեխայի լուսանկարն է տարածվել:
Նշված լուրը հիթ է դարձել սոցցանցերի վրացական տիրույթում: