Այսօր Ախալքալաքում նշվեց երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը:
Քաղաքի «Խաս-բախչա» այգին այսօր մարդաշատ էր, բոլորը շտապում էին պուրակ՝ ուրախանալու և զվարճանալու իրենց մանուկների հետ:
Անցկացվեց նաև երեխաներին նվիրված փոքրիկ միջոցառում: Երեխաներին ուրախացնում էին մուլտհերոսները, իսկ երիտասարդները՝ գունավոր ներկերով նկարում երեխաների ձեռքերին և դեմքին: