Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ՝ 200 լարիի սոցիալական օգնության ծրագրում արդեն 366 000 ընտանիքի 600 868 երեխա է գրանցվել: Նրա խոսքով՝ 200 լարիի միանվագ օգնությունը փոխանցել կսկվի սեպտեմբերի 1-ից:
«Այսօրվա դրությամբ համակարգում գրանցված է 600 868 երեխա, որոնք ներկայացնում են երկրի 366 000 ընտանիք: Սա վերջին տարիներին իրականացված ճիշտ սոցիալական ծրագրերից մեկն է, որի նպատակը երեխաների աջակցությունն է, հատկապես հիմա, երբ սկսվում է ուսումնական տարին»,- հայտարարել է Գախարիան՝ նշելով, որ երեխաների գրանցումը հնարավոր կլինի մինչև դեկտմբերի 1-ը, իսկ գումարը կսկվի փոխանցվել սեպտեմբերից:
200 լարիի օգնություն ստանալու համար գրանցվել հնարավոր է http://daxmareba.moh.gov.ge/ հարթակում, իսկ այն դեպքում, եթե քաղաքացին չի կարողանում գրանցվել համացանցի կամ համակարգչի բացակայության պատճառով, կարող է դիմել Սոցիալական ծառայության գործակալություններ, տեղեկան ինքնակառավարման մարմիններ, արդարադատության տներ և հանրային կենտրոններ:
Ինչպես գրանցվել.