Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Բարկալաիայի հայտարարությամբ՝ մի շարք ֆիզիկական անձինք երեխաներին տրվող 200 լարիի պետական օգնությունը օգտագործում են իրենց շահերի համար:
«Մենք ունենք շատ վատ տեղեկություն այն մասին, որ կան ֆիզիկական անձինք, որոնք բնակչությանը առցանց գրանցելու համար վճարովի ծառայություն են առաջարկում: Ուզում եմ զգուշացնել նրանց բոլորին, որ սա հանցագործություն է և համապատասխան արձագանք կլինի մեզ հասած բոլոր այս դեպքերին: Սա անվճար ծառայություն է», — հայտարարել է Բարկալաիան:
200 լարիի օգնություն ստանալու համար գրանցվել հնարավոր է http://daxmareba.moh.gov.ge/ հարթակում, իսկ այն դեպքում, եթե քաղաքացին չի կարողանում գրանցվել համացանցի կամ համակարգչի բացակայության պատճառով, կարող է դիմել Սոցիալական ծառայության գործակալություններ, տեղեկան ինքնակառավարման մարմիններ, արդարադատության տներ և հանրային կենտրոններ: