Այս պահի դրությամբ պետությունից 200 լարիի չափով օգնություն ստանալու նպատակով համապատասխան հարթակում 852 915 երեխա է գրանցվել:
Վրաստանի առողջապահության նախարարությունից հայտարարել են, որ սեպտեմբերի 1-ի ժամը 10-ի տվյալներով, կայքում 509 037 ծնող և 852 915 երեխա է գրանցվել:
Հիշեցնենք, այսօրվանից՝ սեպտեմբերի 1-ից, կսկսվի Վրաստանի մինչև 17 տարեկանը ներառյալ քաղաքացիների 200 լարիի միանվագ օգնության փոխանցումը: Ինչպես հայտնի է, նախ օգնություն կստանան այն անձինք, որոնք ավելի շուտ են գրանցվել:
Գումարը կփոխանցվի այն հաշվեհամարի վրա, որը նշվել է գրանցման ժամանակ։ Հետևաբար գումարը հնարավոր կլինի ստանալ այն բանկերից, որոնց հաշվեհամարը օգտագործվել է գրանցման ժամանակ: Հարկ է նշել նաև, որ բանկերում պարտք ունենալու դեպքում այս գումարից որևէ մաս չի գանձվի:
Մինչև 17 տարեկանը ներառյալ երեխաների օգնության համար գրանցում հնարավոր է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը: