
Վրաստանում այն երեխաները, որոնց 6 տարեկանը կլրանա մինչև հոկտեմբերի 1-ը, հնարավորություն կունենան դպրոց հաճախել։
Խորհրդարանի կրթության և գիտության հանձանաժողովի անդամներն աշխատում են «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու ուղղությամբ։ Օրենքի նախագիծը խորհրդարան կներկայացվի առաջիկա օրերին։
Նշենք, որ գործող օրենքով դպրոց կարող են հաճախել այն երեխաները, որոնց 6 տարեկանը լրանում է մինչև սեպտեմբերի 15-ը։