
«Վրաստանից տեղափոխված երեխաներից մեկի վիճակը միջին ծանրության է։ Մյուս երեխան 1 ժամից կլինի Երևանում», — այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Լուսանկարը` Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջից։
Հիշեցնենք՝ Վրաստանում հուլիսի 7-ի լուսաբացին հայկական մեքենա է վթարվել։ Դեպքը տեղի է ունեցել Գորի քաղաքի մոտակայքում:
Նշվում է, որ թեթև մարդատար մեքենայում 8 մարդ է եղել, անչափահասները՝ բեռնախցիկում։