Երևանում այս պահին բողոքի ցույցեր են ընթանում:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ էր արել հավաքվել Ազգային ժողովի մոտ, այն բանից հետո, երբ պարզ էր դարձել, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` պատգամավորները հոկտեմբերի 2-ին` ժամը 19:30-ին, արտահերթ նիստ են գումարել:
Նշենք նաև, որ խորհրդարանում քվեարկությունը անց է կացվել ձեռքերով, քանի որ, ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը, «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը և պատգամավոր Հայկ Կոնջորյանը պատգամավորների քարտերը հանել էին քվեարկության սարքերից:
Հավելենք, որ այսօր ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերին:
Այս պահին ԱԺ-ի հարակից տարածք են ժամանում հարյուրավոր քաղաքացիներ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս քիչ առաջ միացավ նրանց։
Ալիք մեդիան տեղից հետևում է իրադարձությունների զարգացմանը։