
Երևանի մերձակայքում գտնվող ավտոճանապարհներից մեկում վրացական պետհամարանիշով բեռնատար է այրվել։ Փաստը հաստատել են Հայաստանի ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքը տեղի է ունեցել նախորդ գիշեր։ Փրկարարներն ահազանգ են ստացել, որ Ծիլքար-Լեռնապար ճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մարվել է մեկ ժամից պակաս ժամանակահատվածում։ Բեռնատարի խցիկն ամբողջությամբ այրվել է։ Տեղեկության համաձայն՝ հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։