ՀՀ-ի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 43.65%-ը:
Այս պահին ընթացքի մեջ է քվեաթերթիկների հաշվման գործընթացը, նախնական հաշվարկի տվյալներով՝ «Իմ քայլը» դաշինքը գրեթե բոլոր տեղամասերում առաջատար է:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ընտրության ողջ ընթացքում (ժամը 08:00-ից մինչև 20:00-ն) ոստիկանությունում ստացվել է 84 ահազանգ: Ստացված տեղեկությունները վերաբերում են՝
11-ը ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու,
2-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու,
1-ը՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու,
23-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու (քվեարկելու փորձի),
4-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու,
19-ը՝ ընտրացուցակների անճշտության,
1-ը՝ լցոնումների
23-ը՝ այլ իրավախախտումների։
Ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն, Ավագանու 65 տեղի համար պայքարում է 979 թեկնածու:
Թեկնածուների ամենամեծ ցուցակը «Բարգավաճ Հայաստան»-ինն է՝ 193 թեկնածու, հաջորդում է «Իմ քայլը»՝ 169 թեկնածու:
Նշենք, որ նախորդ տարի կայացած՝ Երևանի ավագանու հերթական ընտրություններին մասնակցել էր ընտրության իրավունք ունեցողների 40,99 % -ը: