Ուկրաինայի արտաքին գործերի նոր նախարար Անդրեյ Սիբիգան Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր ներկայացուցիչ Միխայլո Խարիշինիին հետ է կանչել:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հավանություն է տվել մշակույթի նախարարի պաշտոնի չեղարկմանը:
Վերջին տասը տարվա ընթացքում 43 հազար 488 մարդ զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից:
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջիմ Օ’Բրայենը արձագանքում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի` վրաստանյան ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների գործունեությունն արգելելու մասին հայտարարությանը:
Վրաստանի Ճիաթուրայի մունիցիպալիտետի Շուքրութի գյուղի բնակիչները, որ արդեն 180 օր շարունակ բողոքի ակցիա են անցկացնում Կորոխնալի հանքավայրի մոտ, սեպտեմբերի 11-ի ժամը 19:00-ին, կհավաքվեն Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ:
Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ «Ալիք Մեդիա Վրաստանը» դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` էթնիկ փոքրամասնությունների լեզուներով հասանելի ընտրական գործընթացների մասին տեղեկատվություն ստանալու։
Էլեկտրոնային ընտրությունների վերաբերյալ տեղեկատվական քարոզարշավի շրջանակներում կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) կիրականացնի լայնածավալ նախագիծ։
Միացյալ Նահանգների Կոնգրեսում գործող Եվրոպայի անվտանգության և համագործակցության հանձնաժողովը (Հելսինկյան հանձնաժողով), սոցցանցերում կիսվել է Վրաստանի ժողովրդին աջակցող գրառմամբ։
Ամերիկայի միացյալ նահանգների Սենատում Վրաստանի հարցով լսումներ են նշանակվել։
«Հոկտեմբերի 26-ին ոչ թե պարզ ընտրություն կլինի, այլ վճռական հանրաքվե»,- Սամցխե Ջավախեթիում կայացած «Վրացական երազանքի» նախընտրական հավաքում հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Բիձինա Իվանիշվիլին՝ կրկին խոստացել է խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում բարձրացնել հիշյալ քաղաքական կուսակցությունը հակասահմանադրական ճանաչելու հարցը։
Այս տարվա առաջին կիսամյակում Վրաստան մուտք է գործել 768,6 մլն դոլարի օտարերկրյա ներդրումներ (1-ին եռամսյակ՝ 194,3 մլն, 2-րդ եռամսյակ՝ 574,3 մլն), ինչը նախորդ տարվա առաջին կիսամյակում ստացված ներդրումների համեմատ 34 տոկոսով կրճատվել է։
Վրացի ռեժիսոր Դեա Կուլումբեգաշվիլիի «Ապրիլ» ֆիլմն արժանացել է Վենետիկի 81-րդ կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին։
Փարիզում ընթացող XVII ամառային պարալիմպիկ խաղերի վերջին օրը վրացի ծանրորդ Ակակի Ջինճարաձեն (+107 կգ) պարկած հրում վրաժությունում (պարասեղմում պառկած վարժությունում) դարձավ բրոնզե մեդալակիր: