2003 թվականին ծնված անձը ձերբակալվել է 15-ամյա աղջկա ինտիմ լուսանկարներ ու տեսանյութեր ձեռք բերելու, այնուհետև սոցիալական ցանցերում դրանք վաճառելու մեղադրանքով։
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Ժոզեպ Բորելը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին ասել է, որ նախագահի իմփիչմենթի հարցը էլ ավելի կսրի իրավիճակը։
Եվրամիությունը երբեք չի լքի Վրաստանը, հայտարարել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Այս փուլում բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն քաղաքական լարվածության թուլացմանը, այս քաղաքական և պատմական հնարավորությունը չպետք է կորցնել, և մենք պետք է միասին աշխատենք դրա համար, քանի որ եվրոպական ճանապարհի հետագա քայլերը կախված կլինեն արժանիքներից, ասել է Բորելը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով, ինքը հավատարիմ է այն երդմանը, որը տվել է նախագահի պաշտոնում երդմնակալության ժամանակ: Ըստ նախագահի՝ ինքն ամեն ինչ անելու է երկրի եվրաինտեգրմանը նպաստելու համար։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սեպտեմբերի 7-ին քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է՝ եվրոպական երկրների ղեկավարների հետ հանդիպելու համար օգտագործել է սեփական ֆինանսական միջոցները, ինչը «պետության համար ճիշտ չէ»։
Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո անվտանգության ծառայության տվյալներով, միայն օգոստոսին «պետական սահմանի բոլոր հատվածներում» ձերբակալվել է 51 քաղաքացի:
2023 թվականի 2-րդ եռամսյակում Վրաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ծավալը կազմել է 505,7 մլն դոլար` ըստ Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած նախնական տվյալների:
Փրկարարները Գուրիայի աղետի գոտում հայտնաբերել են երկրորդ մարդու դի։ Ըստ ՆԳՆ-ի՝ ևս մեկ քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են։
«Մթավարի արխի» հեռուստաալիքի հիմնադիր Նիկա Գվարամիան իր թվիթերյան էջում հայտարարություն է տարածել` նշելով, որ Հայաստանի Հանրապետությունն արժանի է Եվրամիության ընդլայնման քաղաքականության մեջ ընդգրկվելուն։