Անցած շաբաթվա ընթացքում (28.08.2022 — 02.09.2022) Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 հազար 787 նոր դեպք։
Վրաստանի ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության անդամ Բեքա Լիլուաշվիլիի խոսքով, անհնար է պատկերացնել երկնիշ տնտեսական աճ, եթե երիտասարդները լքում են երկիրը, ավելին՝ այստեղ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նամակ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և շնորհակալություն հայտնել Ուկրաինային աջակցության համար։
«Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում ընթացող միջազգային համաժողովի մասնակիցներին (մասնակցում են ռազմավարական գործընկերներ և դեսպաններ) մեղադրել է բևեռացում հրահրելու համար։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանի պալատում դիմել է «Փառք Ուկրաինային» միջազգային համաժողովի մասնակիցներին` խոսելով Ուկրաինայում շարունակվող պատերազմի, ռուսական ապատեղեկատվության և Վրաստանի եվրոպական հեռանկարի մասին։
Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Խատիա Դեկանոիձեն, աշնանային լիագումար նիստում դիմելով խորհրդարանի մեծամասնության «Վրացական երազանք» կուսակցութան անդամներին, ասել է, որ 2020-ի խորհրդարանական քարոզարշավից հետո նրանք դարձել են ռուսամետ, հետևաբար` կորցրել են լեգիտիմությունը։
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանն արձագանքել է Վրաստանի ամենաազդեցիկ համարվող ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախագահ Նիկա Մելիայի հայտարարությանը:
Վրաստան-ԵՄ ասոցացման խորհրդի շրջանակներում Բրյուսել կատարած ընթացիկ այցի ընթացքում Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Եվրախորհրդարանում Վրաստանի հարցով զեկուցող Սվեն Միքսերի հետ:
Գործարար Դավիթ Խիդաշելին, որ ներառվել է ուկրաինական կայքում հրապարակված վրացի գործարարների ցուցակում, որոնց հանդեպ պատժամիջոցներ են պահանջում, ասել է, որ դա սուտ է և զրպարտություն:
Վրաստանի ամենաազդեցիկ համարվող ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախագահ Նիկա Մելիան պատասխանել է իշխող «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի հայտարարությանը Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և իր՝ Մելիայի հարաբերությունների մասին հայտարարությանը:
Վրաստանի բասկետբոլի ֆեդերացիան պաշտոնական հայտարարությամբ պատասխանել է Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Էրգին Աթամանի՝ Վրաստանի հավաքականի դեմ խաղից հետո արված մեկնաբանություններին։
Սոխումիում երիտասարդների նախաձեռնող խումբը խաղաղ բողոքի ցույց է անցկացրել Բիճվինթայի տարածքը Ռուսաստանին հանձնելու դեմ։
ԱՄՆ Ջորջիա նահանգի Ազգային գվարդիայի գեներալ-մայոր Թոմաս Քարդենը պաշտպանության ուժերի ղեկավարների հետ ծանոթացել է զորավարժությունների ընթացքին
Թբիլիսիի Մետեխի կամրջի վերականգնումն ավարտվել է:
Մառնեուլիի քաղաքապետարանի աջակցությամբ, Վրաստանի արդարադատության նախարարության հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը Մառնեուլիում հողերի գրանցման համակարգային բարեփոխման հարցերի շուրջ խորհրդատվական հանդիպում է անցկացրել քաղաքացիների համար: