«Սոցիալական արդարության կենտրոն» (SJC) հասարակական կազմակերպությունը խնդրել է Եվրոպայի խորհրդին անհապաղ արձագանքել վերջին ամիսներին կառավարության նախաձեռնած օրենսդրական փաթեթին։ Խոսքը Վրաստանի խորհրդարանում ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ ընդունման մասին է։
Եվրամիությունը դատապարտում է «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցմամբ հապճեպ ընդունումը, սեպտեմբերի 4-ին հայտարարել է Եվրամիության բարձր ներկայացուցիչ Պիտեր Ստանոն՝ արձագանքելով Վրաստանի խորհրդարանում ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքի նախագծի երկորդ ընթերցմամբ ընդունմանը։
«Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն» (ISFED) հասարակական կազմակերպությունը հրապարակել է 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների ոչ պաշտոնական նախընտրական շրջանի մոնիտորինգի հաշվետվությունը, որն ընդգրկում է հունիսի 1-ից օգոստոսի 26-ն ընկած ժամանակահատվածը։
2024 թվականի հունիսի 1-ից օգոստոսի 20-ը 16 քաղաքական կուսակցություններ ստացել են 7 մլն 395 հազար 731 լարիի նվիրատվություն:
Ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլին Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում շահել է Վրաստանի և Ադրբեջանի դեմ գործը։
Կղվարելի համայնքի խաղողավաճառ գյուղացիները փակել են Կղվարելի-Լագոդեխի կենտրոնական ճանապարհը։
Սկսվել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականի և «Միլանի» ընկերական հանդիպման տոմսերի վաճառքը։
Վրաստանի ազգային հավաքականի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին առաջադրվել է տարվա լավագույն դարպասապահի կոչմանը:
Փարիզի ամառային պարալիմպիկ խաղերի ձյուդոյի մրցաշարում Զուրաբ Զուրաբիանին (60 կգ քաշային) կիսաեզրափակչում հաղթեց ալժիրցի Իսհակ Օլդկուիդերին և եզրափակչում կհանդիպի ուզբեկ Շերզոդ Մանոզովի հետ։
2023 թվականին աշխատողների մոտ 25%-ը` առնվազն 330 հազար մարդ, ստանում է պետության սահմանած կենսապահովման աշխատավարձի սահմանած գումարից ցածր աշխատավարձ։
Գործազրկության մակարդակի նվազումը կառավարությունը կապում է հաջող տնտեսական քաղաքականության հետ, սակայն փորձագետները հակառակն են պնդում, իսկ վիճակագրությունը հաստատում է նրանց պնդումը:
Թբիլիսիի Գլդանի թաղամասում ոստիկանությունը վարչական կարգով ձերբակալել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության սակրեբուլոյի պատգամավոր Իրակլի Էձգվերաձեին։ Ըստ չճշտված տեղեկությունների՝ ձերբակալվել է նաև Թբիլիսիի սակրեբուլոյի անդամ Իրակլի Նադիրաձեն։