Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով, եթե 2024 թվականի վրաստանյան խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանը եվրոպական ուղի չվերադառնա, ապա դա ողբերգություն կլինի նաև հարևան Հայաստանի համար, որը զարգանում է նույն ուղղությամբ, և որին անհրաժեշտ է վրացական կամուրջը:
Տարածաշրջանում միակ երկիրը, որը նոր (պատերազմական — հեղ.) ճակատներ է բացում, Ռուսաստանն է և միշտ Ռուսաստանն է եղել. Զուրաբիշվիլի
Սինգապուրի դատարանը շվեյցարական Credit Suisse-ի տեղական «դուստր» ընկերությանը պարտավորեցրել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիին վճարել 742,7 մլն դոլար:
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հակաարևմտյան և ապատեղեկատվական հերթական հայտարարությանը:
Թբիլիսիի քաղաքապետ և «Վրացական երազանք»-ի գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն ընդգրկվել է ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) 2024 թվականի հոկտեբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն չի իրականացնի:
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն (GYLA) շարունակում է հետևել ընտրական գործընթացին: Ըստ կազմակերպության՝ նախընտրական շրջանի մեկնարկի հետ մեկտեղ, ավելացել են բռնությունների, բանավոր բախումների և քարոզարշավին միջամտության դեպքերը։
Թբիլիսիի քաղաքային դատարանը մերժել է արտասահմանում լրացուցիչ ընտրատեղամասեր բացելու «Միացյալ ազգային շարժում»-ի և «Արդար ընտրություններ»-ի (ISFED) հայցը։
Վրաստանի մայրաքաղաք է հասել 18 մետրանոց ավտոբուսների նոր խումբը։ Ավտոբուսների շնորհանդեսը տեղի է ունեցել Եվրոպայի հրապարակում։
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) սահմանային ոստիկանությունը համալրվել է ֆրանսիական Airbus Helicopters ընկերության H145 տիպի փրկարար երրորդ ուղղաթիռով:
Վրաստանում 2024 թվականի օգոստոսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 12,0 տոկոս։
UFC-ի վրացի չեմպիոն Մերաբ Դվալիշվիլին Վրաստանում է։ Չեմպիոններ Դվալիշվիլին և Իլիա Թոփուրիան կստանան մեկ միլիոն լարի։
Թբիլիսիում ռուս զբոսաշրջիկ է մահացել: Առաջին հանրապետության հրապարակում լուսանկարվելու պահին նա ընկել է ստորգետնյա անցումը։