Ազգային բանկի վիճակագրության համաձայն, Վրաստանի ընդհանուր արտաքին պարտքը մեկ տարում աճել է 1,1 մլրդ դոլարով։
Վրաց-ռուսական սահմանի Կազբեգի-Վերին Լարս անցակետում բեռնատարների և մարդատար ավտոմեքենաների փոխադրումները վերադարձել են սովորական ռեժիմի:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) ելնելով հանրային բարձր հետաքրքրությունից, հրապարակել է Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան մուտք գործող քաղաքացիների տվյալները:
Ռուսաստանում սկսված զորահավաքից հետո վրաց-ռուսական Վերին Լարսի երկայնքով մեքենաների, բեռնատարների կուտակումները ստեղծում են ոչ միայն անվտանգության, այլև տնտեսական խնդիրներ։
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության փոխանցմամբ, վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» մաքսակետում կանխվել է չհայտարարագրված ապրանքների ներկրման փորձ:
2023 թվականի հունվարից Վրաստանի հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատավարձերը և հավելավճարները (տրվում է կարգավիճակ ունեցող ուսուցիչներին), ինչպես նաև վարչական անձնակազմի աշխատավարձերը կբարձրանան:
Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է, որ 2023 թվականի բյուջեում պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության և Անվտանգության ծառայության ֆինանսավորումը կավելանա 490 մլն լարիով: Ղարիբաշվիլին հայտնել է, որ հունվարից Վրաստանում բոլոր թոշակառուների կենսաթոշակը կբարձրանա:
Վրաստանի կրթության և գիտության նախարարության (ԿԳՆ) տվյալներով՝ Վրաստանի տարածքում ռուսական դպրոց բացելու վերաբերյալ որևէ դիմում նախարարություն չի ներկայացվել։
Թբիլիսիի քաղաքապետարանի փոխանցմամբ, մայրաքաղաքի օրվան նվիրված «Թբիլիսոբա 2022» միջոցառմամբ պայմանավորված՝ Եվրոպայի հրապարակի մերձակայքում սեպտեմբերի 30-ի ժամը 00:00-ից հոկտեմբերի 3-ի ժամը 06:00-ն ընկած ժամանակահատվածում երթևեկությունը կսահմանափակվի։
Սեպտեմբերի 30-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի Մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեի հետ:
Վրաստանի խորհրդարանը հրապարակել է հանրային պաշտպանի թեկնածուների ցուցակը. օմբուդսմենի պաշտոնի համար 19 հայտ է ներկայացվել:
Վրաստանի նավթամթերք ներկրողների միության տվյալներով, 2022 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Վրաստան բենզինի և դիզելային վառելիքի ներմուծումը կազմել է 739,7 հազար տոննա:
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Կինզինգերի կարծիքով՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի շրջան՝ հակասում է միջազգային նորմերին։
Վտանգված կենսաբազմազանության պահպանման «Նակրեսի» կենտրոնի տվյալներով՝ կազմակերպության հետազոտական խումբը Վրաստանում կրկին ընձառյուծ է նկատել։
Վրաստանի արտաքին գործերի նախարար (ԱԳՆ) Իլիա Դարչիաշվիլին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահի Եվրոպայի հարցերով դիվանագիտական խորհրդական Իզաբել Դյումոնին և Հարավային Կովկասում Արևելյան գործընկերության և Սև ծովի հարցերով Ֆրանսիայի դեսպան, Հարավային Կովկասում հատուկ բանագնաց Բրիս Ռոքֆեյին: