«Եվրոպայի ժողովրդական կուսակցություն»-ից լիտվացի պատգամավոր Ռասա Յուկնևիչիանեն Թբիլիսիում կայացած 8-րդ միջազգային համաժողովում («Անցումային տարի») անդրադարձել է Վրաստանի եվրաինտեգրմանը։
Արդարադատության նախարարությունն իրավունք ունի սեպտեմբերի 3-ից կազմակերպություններին գրանցել «ռուսական օրենքով» նախատեսված ռեգիստրում, տուգանել կամ սկսել, այսպես կոչված, մոնիտորինգ:
Արդարադատության փոխնախարար Թամար Տկեշելաշվիլիի խոսքով՝ «ռուսական օրենքի» օրենսդրությամբ գրանցման համար նախարարություն է դիմել 476 կազմակերպություն։
«Թբիլիսոբա»-ի տոնակատարության համար այս տարի կծախսվի 3,5 մլն լարի։ Միջոցառումների կազմակերպման հարցով Թբիլիսիի քաղաքապետարանն արդեն դիմել է Գնումների գործակալությանը:
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարար Սերգեյ Շամբան հայտարարել է, որ իրենք ցանկանում են անդամակցել Միավորված ազգերի կազմակերպությանը (ՄԱԿ)։
Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանիի կարծիքով՝ անձնական տվյալների հասանելիության մասով «գործակալների օրենքի» հիման վրա Արդարադատության նախարարի հրամանը պետության կողմից կամայականության բարձր ռիսկ է ստեղծում։
Վրաստանում «Համաներման մասին օրենք»-ը կտարածվի նաև սառը զենք կրելու համար դատապարտված անձանց վրա, և նրանք կազատվեն քրեական պատասխանատվությունից, թեև՝ դա բոլորին չի վերաբերի։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիի Օրբելիանիի պալատում հանդիպել է ամենամյա 8-րդ միջազգային «Անցումային տարի» համաժողովի մասնակիցներին։
Վրաստանում մանկապղծության, սեռական բռնության և անչափահասների նկատմամբ այլասերված գործողությունների 8 դեպք է բացահատվել, հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2024 թվականի օգոստոսին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է -0,1%, իսկ տարեկան գնաճը՝ 1%։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Խավեթ-Մյասնիկյան գյուղերը միացնող
ճանապարհահատվածում սկսվել են նորոգման աշխատանքները:
«Ախալքալաքոբա 2024»-ը (Ախալքալաքին նվիրված տոնը) հանդիսավոր կերպով կնշվի սեպտեմբերի 5-ին։
Վրաստանում անցկացված հարցման արդյունքներով` 2024 թվականին ընտանիքների ինտերնետով ապահովման ցուցանիշն աճել է 2.6%-ով, իսկ տնային տնտեսությունների 91.5%-ն ունի ինտերնետ հասանելիություն:
Վրաստանի միգրացիոն դեպարտամենտի աշխատակիցներն անցած ամիս Վրաստանից արտաքսել են օտարերկրյա 33 քաղաքացու:
Խորհրդարանական ընդդիմության մեծամասնությունը հայտարարել է լիագումար նիստերը բոյկոտելու մասին։ Մեկնարկել է աշնանային նստաշրջանը, և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին խորհրդարանականներին հայտնել է, որ մի քանի նամակ են ստացել բոյկոտի մասին։
Սեպտեմբերի 3-ի ժամը 13:00-ի սահմաններում, Թբիլիսիի Փեյքրեբիի փողոցի մոտ երկհարկանի Stadler գնացքը վրաերթի է ենթարկել երկու մարդու։