Այն քաղաքացիները, ովքեր շփվել են կորոնավիրուսով վարակված անձի հետ, այլևս ենթակա չեն մեկուսացման:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, հավանական է, որ հյուսիսկովկասցիների նկատմամբ խտրական վերաբերմունքի պատճառով նրանց թույլ չի տալիս Վրաստան մուտք գործել:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) դատապարտում է Ուկրաինայի՝ Ռուսաստանի կողմից օկուպացված շրջաններում անցկացված հանրաքվեն։
«Դրոա» կուսակցության անդամներին և քաղաքացիական ակտիվիստներին ոստիկանները թույլ չեն տվել հասնել վրաց-ռուսական Կազբեգիի անցակետ (Լարսի անցակետ), որտեղ նրանք նախատեսել են հակառուսական հանրահավաք անցկացնել. ոստիկանները ակցիայի մասնակիցներին կանգնեցրել են Գվելեթի գյուղի մոտ՝ ստեղծելով կենդանի պատնեշ:
Թբիլիսիի քաղաքապետարանն աշխատում է մետրոպոլիտենի «Ախմետելիի թատրոն» կայարանի երկրորդ մուտք-ելքի կառուցման ուղղությամբ։
«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Վրաստան մուտք գործող ՌԴ քաղաքացիներին պարտավորեցնել վճարել «օկուպացիոն վճար»։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Վրաստանից չվերահսկվող Աբխազիա ժամանելու կապակցությամբ, Վրաստանում Բելառուսի դեսպան Անատոլի Լիսը կանչվել է Վրաստանի արտաքին գործերի նախարարություն:
Վրաստանյան քաղաքական շրջանակները կոշտ մեկնաբանություններ են հնչեցնում. Վրաստանում Բելառուսի դեսպանության փակումից մինչև բելառուսցիների համար վիզային ռեժիմի սահմանում: